Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում, ցավալի է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող հայերի դատավարությանը:
«Հույս ունենանք, որ դատավարության ավարտը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ - որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ», - նշեց Սիմոնյանը։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը:
Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են, Նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։