Մատչելիության հղումներ

Մինչև Բայդենի հեռանալը Կիևը կարող է ԱՄՆ-ից նոր օգնություններ ակնկալել. Սպիտակ տուն


ԱՄՆ - Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբի, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբի, արխիվ

Առաջիկա օրերին Ուկրաինան կարող է Միացյալ Նահանգների անվտանգային հավելյալ օգնության մասին նոր հայտարարություններ ակնկալել, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ առանց մանրամասնելու:

Այդ հայտարարությունները կհաջորդեն Կիևին 5.9 միլիարդ դոլարի հավելյալ օգնության մասին Բայդենի վարչակազմի՝ անցած շաբաթ արված հայտարարությանը:

Քիրբին հայտնել է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնելու է Գերմանիա՝ Ռամշտայն, որտեղ հաջորդ շաբաթ՝ հունվարի 9-ին կայանալու է Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի հանդիպումը:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: Մտավախություններ կան, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո նա կտրուկ կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային՝ ստիպելու համար Կիևին խաղաղության բանակցություններ վարել Մոսկվայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG