Հայ-ադրբեջանական բանակցությունների 3-րդ տարին ավարտվեց առանց Խաղաղության պայմանագրի։ Տարվա մեջ 2 անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին, 5 անգամ՝ արտգործնախարարները, 5 անգամ էլ Երևանն ու Բաքուն նախագծի խմբագրումներ փոխանակեցին, բայց խաղաղության պայմանագիրը չկնքվեց։
ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Թուրքիա, Ղազախստան. Բանակցությունների աշխարհագրությունը բազմազան էր, անփոփոխ էր ձևաչափը՝ առանց միջնորդների, որին Բաքուն էր ձգտում։
Խաղաղության բանակցություններն ուղեկցվեցին արյունոտ բախումով։ Բաքուն գործողության անունը դրեց «Հատուցում»՝ պնդելով, թե հայկական զինուժի «սադրանքին» է պատասխանել։ Տարվա ընթացքում սահմանային կրակոցները, փոխադարձ մեղադրանքներն ու էսկալացիայի սպառնալիքն անընդհատ էին։ Իշխանությունն անգամ պատերազմը չբացառեց:
«Ազատությունն» ամփոփել է բանակցային գործընթացը 2024-ին։
Մանրամասները՝ ռեպորտաժում.