Մատչելիության հղումներ

Թուրքիայում քրդամետ կուսակցությանը թույլատրել են այցելել ցմահ բանտարկված Օջալանին


Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանը անազատության մեջ, 1999թ.
Թուրքիա - Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանը անազատության մեջ, 1999թ.

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել քրդամետ DEM «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության» դիմումին՝ այցելելու Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլա Օջալանին։

Կուսակցության մամուլի խոսնակը հաստատել է, որ «զանգ է ստացել Արդարադատության նախարարությունից, և Օջալանին կայցելեն «շաբաթ կամ կիրակի օրը, քանի դեռ եղանակը վատ չէ»:

Օջալանը վերջին 25 տարիների ընթացքում գտնվում է Ստամբուլի մերձակայքում գտնվող թուրքական բանտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG