Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 725 մլն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնում Կիևին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ-ը 725 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, հայտնում է Սպիտակ տունը՝ նշելով, որ այս հատկացումն Ուկրաինայի անվտանգությանն աջակցությունը մեծացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեպտեմբերի 26-ի հայտարարության շրջանակներում է։

Փաթեթով ԱՄՆ պաշտպանության նախարարության միջոցներից զենք և սարքավորումներ կտրամադրվեն Կիևին՝ ռուսական շարունակական հարձակումներից պաշտպանվելու համար, նշվում է հայտարարությունում:

Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը նախատեսում է Կիևին «հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր և հազարավոր լրացուցիչ հրթիռներ» մատակարարել մինչև հունվարի կեսերը։

Սալիվանը նաև նշել է, որ մինչև Բայդենի պաշտոնավարման ավարտը ԱՄՆ վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG