Մատչելիության հղումներ

Ըստ Կոբախիձեի՝ Վրաստանում Ուկրաինայի հավատարմատարին հետ կանչելու որոշումը կենցաղային իրերի գնման հետ է կապված


Վրաստանի և Ուկրաինայի դրոշները Թբիլիսիի շենքերիից մեկի վրա
Վրաստանի և Ուկրաինայի դրոշները Թբիլիսիի շենքերիից մեկի վրա

Կիևը հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին, հայտնել է Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիգիբան։

Որոշման պատճառը, ըստ ուկրաինացի նախարարի, «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները իսպառ չհասկանալն է»։ Այլ մանրամասներ նախարար Սիգիբան չի հայտնել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով Թբիլիսիից Ուկրաինայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի հետկանչման որոշումը, պնդել է, որ դրա պատճառը քաղաքական չէ։

«Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, ունենալով նաև դիվանագիտական կարգավիճակ՝ կենցաղային իրեր է ձեռք բերել։ Դա ոչ ադեկվատ է համարվել շարունակվող պատերազմի լույսի ներքո և դարձել է հետկանչման պատճառ: Սա մեր ունեցած տեղեկությունն է։ Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- հայտարարել է վարչապետ Կոբախիձեն։

Ավելի վաղ՝ 2022 թվականին, Կիևը իր դեսպանին էր հետ կանչել Թբիլիսիից։ Ըստ Վրաստանի իշխանությունների՝ նման քայլի պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու և ռուս-ուկրաինական ռազմադաշտ զինվորականներ չուղարկելու Թբիլիսիի որոշումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG