Մատչելիության հղումներ

«Քաղաքական հիստերիա». Հունգարիան՝ ռուսների և բելառուսների համար վիզային ռեժիմի մտավախություններից


Հունգարիայի Եվրոպական միության հարցերով նախարար Յանոշ Բոկը, արխիվ
Հունգարիայի Եվրոպական միության հարցերով նախարար Յանոշ Բոկը, արխիվ

Հունգարիան «քաղաքական հիստերիա» է որակում Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության մտավախությունները կապված «ազգային քարտի»՝ ռուսների և բելառուսների վրա տարածման հետ։

Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ այս կեցության և աշխատանքի թույլտվության նոր սխեման բարձրացնում է Եվրամիությունում լրտեսության վտանգը:

«Ազգային քարտի հարցում իրավական կամ անվտանգային խնդիրներ չկան», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի Եվրոպական միության հարցերով նախարար Յանոշ Բոկը, - «Սակայն, կա... հստակ քաղաքական հիստերիա, որը ստեղծվում է Եվրախորհրդարանի մեծամասնության և որոշ անդամ երկրների կողմից»։

Նախկինում Հունգարիայի ազգային քարտերի համակարգը հասանելի էր միայն Ուկրաինայի և Սերբիայի քաղաքացիներին, սակայն հուլիսին այն ընդլայնվեց ութ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում ու Բելառուսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG