Մատչելիության հղումներ

Գերմանիայում ծայրահեղ աջ կուսակցությունը տոնում է տարածաշրջանային հաղթանակը


«Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժի առաջնորդներից Տինո Չրուպալան և Ալիս Վեիդլը, Բեռլին, Գերմանիա, սեպտեմբերի 2, 2024
«Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժի առաջնորդներից Տինո Չրուպալան և Ալիս Վեիդլը, Բեռլին, Գերմանիա, սեպտեմբերի 2, 2024

Ծայրահեղ աջ կուսակցությունը տոնում է տարածաշրջանային հաղթանակը սեպտեմբերի 1-ին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում՝ համապետական ընտրություններից մեկ տարի առաջ ձեռնոց նետելով կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը:

«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք խոսել բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժի առաջնորդներից Տինո Չրուպալան։

Թյուրինգիա նահանգում առաջին անգամ հակամիգրացիոն կուսակցությունը հաղթանակ է տանում ընտրություններում` ստանալով ձայների մոտ 33 տոկոսը, իսկ հարևան Սաքսոնիայում գրավել է երկրորդ տեղը:

Մյուս քաղաքական ուժերը բացառել են Թյուրինգիայում AfD-ի հետ համագործակցությունը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել «բոլոր ժողովրդավարական կուսակցություններին» կայուն կառավարություններ ձևավորել «առանց աջ ծայրահեղականների մասնակցության»։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վնասում է Գերմանիային, թուլացնում տնտեսությունը, պառակտում հասարակությունը, ոչնչացնում մեր երկրի բարի համբավը», - հայտարարել է կանցլեր Շոլցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG