Մատչելիության հղումներ

ԵՄ պաշտպանության նախարարները քննարկելու են ուկրաինացի զինվորների վերապատրաստման ծրագիրը


ԵՄ պաշտպանության նախարարները օգոստոսի 30-ին Բրյուսելում քննարկելու են Եվրամիության շարունակական օպերացիան, համաձայն որի ուկրաինացի զինվորներին պատրաստում են՝ երկիրը Ռուսաստանի ներխուժումից պաշտպանելու համար:

Քննարկվելու է ԵՄ ուսումնական օպերացիաների մի մասը Ուկրաինա տեղափոխելու ծրագիրը: Այս պահին ուսուցումն անցկացվում է Գերմանիայում և Լեհաստանում։

Ուսումնական առաքելությունը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին։ Մինչ այժմ 52 հազար ուկրաինացի զինվորներ են վերապատրաստվել։

Եվրամիությունը ցանկանում է մինչև 2024 թվականի ամառվա վերջ վերապատրաստել ևս 60 հազար ուկրաինացի զինվորի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG