Մատչելիության հղումներ

Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման տեսանկյունից սպասողական դիրքորոշում են որդեգրել․ Գոչունյան


Ռուբինյան-Քըլըչ հանդիպում հայ-թուրքական սահմանին, 30-ը հուլիսի, 2024թ․
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում հայ-թուրքական սահմանին, 30-ը հուլիսի, 2024թ․

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բավական դանդաղ ընթացքը, ըստ Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի, պայմանավորված է Թուրքիայի տեսակետից երկու հանգամանքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումով, տարածաշրջանային իրավիճակով։

Հիշեցնելով, որ դեռ երկու տարի առաջ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար՝ Գոչունյանը նկատում է՝ գործընթացի սկզբնակետից ի վեր իրավիճակը տարածաշրջանում մշտապես փոխվում է և կողմերը սպասողական դիրքորոշում են որդեգրել։

«Այսօր Մոսկվայի և Անկարայի տանդեմը երկու տարի առաջվա նման աշխուժորեն չի աշխատում։ Իրավիճակի փոփոխություն կա նաև տարածաշրջանում, որի վրա ավելանում է, մասնավորապես, Իրանի ղեկավարի փոփոխության պարագան և ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունը, քանի որ Թրամփի և Քամալա Հարիսի մրցապայքարի արդյունքը միջազգային բեմահարթակում շատ բան պետք է պայմանավորի։ Ստեղծված իրավիճակում Անկարան և Երևանը նախընտրում են իրենց քաղաքական կամքը թարմացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու իմաստով, բայց, մասնավորապես, թուրքական կողմը ձեռնպահ է մնում շոշափելի քայլերի գնալուց», - ասաց Գոչունյանը։

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ այս վերջին՝ հուլիսի 30-ին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե ե՞րբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուբինյան-Քըլըչ հիգերորդ հանդիպումից հետո հայտարարեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

Գոչունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG