Մատչելիության հղումներ

Ծաղկաձորը՝ շինարարության ու փոշու ձոր. հանգստյան քաղաքի այցելուների թիվը նվազել է


Հանգստյան քաղաք Ծաղկաձոր մտնող երկու հիմնական ճանապարհներից մեկը հիմա նորոգվում է. փոխվում են ջրի և կոյուղու խողովակները։

Շինարարական ընկերությունն աշխատանքներն ավարտելու համար ունի ևս 140 օր՝ ավելի քան 4 ամիս։

Այս աշխատանքներից հետո կընտրվի ասֆալտապատող ընկերություն, որը կսկսի գործի հաջորդ փուլը: Իսկ թե վերջնական ճանապարհը ե՞րբ պարտաստ կլինի, պարզ չէ։

Ծաղկաձոր մտնող մյուս ճանապարհի նորոգումն էլ նոր է ավարտվել, այն գրեթե պատաստ է, թեև կա դեռ չնորոգված հատված։

Ծաղկաձորում զբոսաշրջային ոլորտում աշխատողները չեն թաքցնում՝ քաղաքն արդեն տևական ժամանակ է այցելուների պակաս ունի՝ մեկ ճանապարհներին ընթացող շինարարության, մեկ՝ փոշու պատաճռով։

«Ազատության» լուսանկարը Ծաղկաձորում ընթացող շինարարական աշխատանքներից
«Ազատության» լուսանկարը Ծաղկաձորում ընթացող շինարարական աշխատանքներից

Տեղացիները, եթե ոչինչ չասեն էլ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ քաղաքում հյուրերը քիչ են։ Երբ, օրինակ, ռեստորանների աշխատողներն այնքան ազատ ժամանակ ունեն, որ դրսում սրճում են, զրուցում։

Միացված տեսախցիկի առջև բիզնեսով զբաղվողներից քչերն էին համաձայն խոսել. փոքր քաղաք է, համայնքապետին էլ շատերն անձամբ են ճանաչում։ Ովքեր, որ հարցազրույց տվեցին, նշոեցին, որ քիչ հյուրերի պատաճառը և՛ քանդված ճանապարհներն են, և՛ քաղաքի փոշին ու վատ եղանակները։

Ծաղկաձորի սրճարաններից մեկի աշխատակիցները
Ծաղկաձորի սրճարաններից մեկի աշխատակիցները


«Ակտիվ ամառ չէ և ընդհանրապես անձրևների և քաղաքի փոշու պատճառով ընդհանրապես հյուրեր չկան», - ասաց Ծաղկաձորի ռեստորաններից մեկի հիմնադիր Ալիկ Գրիգորյանը։

Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պատասխան ունի բիզնեսի ներկայցուցիչներին՝ համբերեք։

«Ներողություն ենք խնդրում, բայց էս աշխատանքները պետք է մի օր ի վերջո իրականացվե՞ն, թե՞ ոչ», - ասաց Հարությունյանը։

Ըստ նրա՝ ենթակառուցվածքներն այնքան հին էին, որ չի ստացվել միայն ասֆալտը թարմացնել ու անցնել առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG