Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով:

Փաշինյանը մասնավորապես նշել է. - «Համոզված եմ, որ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նորանոր հաջողություններ կգրանցի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառներում։

Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG