Մատչելիության հղումներ

Իտալիայի պաշտպանության նախարարը Բաքվում է


Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետո, արխիվ
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետո, արխիվ

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, այսօր Իլհամ Ալիևին է ներկայացրել իտալական արտադրության C-27J Spartan մակնիշի ռազմատրասնպորտային օդանավը։

APA գործակալության փոխանցմամբ, արարողությունը տեղի է ունեցել Բաքվի միջազգային օդանավակայանում, դրան մասնակցել են նաև Իտալիայի փոխարտգործնախարարն ու իտալական Leonardo ռազմաարդյունաբերական կոնցերնի նախագահը։

Բաքուն և Հռոմն իտալական արտադրության ռազմատրասպորտային օդանավերի ձեռքբերման պայմանավորվածության մասին հայտարարել էին 2023 թվականի ամռանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG