Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմը. ԱՄՆ բանագնաց


Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմը, այս մասին հայտարարել է ԱՄՆ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, ով Լիբանան է այցելել Իսրայել կարճատև այցից հետո՝ հայտարարելով, որ իրավիճակը «լուրջ է»։

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ը Գազայի պատերազմին զուգահեռ վերջին ութ ամիսներին հարվածներ է փոխանակում Իսրայելի հետ։ Անցյալ շաբաթ խմբավորումը հրթիռների և անօդաչուների զանգվածային հարվածներ է հասցրել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ այդկերպ պատասխանելով Ցախալի հարվածի հետևանքով խմբավորման բարձրաստիճան հրամանատարի սպանությանը:

«Հեզբոլլահ»-ը հայտարարում է, որ չի դադարեցնի հարվածները քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG