Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր շարժումն ավարտեց ակցիան կառավարության շենքի մոտ


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավարտեց ակցիան կառավարության շենքի մոտ, նրանք շարժվում են Բաղրամյան պողոտա։

Բագրատ Գալստանյանն ասաց՝ գործեր ունեցողները կարող են իրենց գործերով զբաղվել, ինքն էլ կայցելի հիվանդանոցներում գտնող վիրավորներին, իսկ երեկոյան կրկին կլինեն Բաղրամյան պողոտայում։

«Ազատության» հարցին, թե վրանները կհավաքե՞ն Բաղրամյան պողոտայից, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ դեռ պարզ չէ։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Բախումներից հետո շարջման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առավոտյան պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։ Մինչ ցուցարարները հավաքվում էին, Կառավարությունը հայտարարեց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG