Մատչելիության հղումներ

Մակրոնը ցրում է խորհրդարանը, Ֆրանսիայում նոր ընտրություններ կանցկացվեն


Ֆրանսիայի նախագահը ուղերձով դիմում է ժողովրդին, 9-ը հունիսի, 2024թ.
Ֆրանսիայի նախագահը ուղերձով դիմում է ժողովրդին, 9-ը հունիսի, 2024թ.

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ է նախաձեռնում։ Պատճառը, ըստ նախնական արդյունքների, Մակրոնի «Վերածնունդ» լիբերալ կուսակցության ծանր պարտությունն է ծայրահեղ աջական «Ազգային միավորմանը»։

Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախագահ Մակրոնի որոշումը։

«Մենք պատրաստ ենք իշխանություն ստանձնել, եթե ֆրանսիացիները վստահեն մեզ առաջիկա համապետական ընտրություններում», - ասել է նա՝ խոստանալով հաղթանակի դեպքում «կրկին կենսունակ դարձնել Ֆրանսիան»։

«Այս պատմական քվեարկությունը ցույց է տալիս, որ երբ մարդիկ քվեարկում են, մարդիկ հաղթում են», - ասել է Լը Պենը իր աջակիցներին։

Մակրոնն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել երկու փուլով՝ հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG