Մատչելիության հղումներ

Կիևը պայմանավորվածություն է ձեռք բերել արևմտյան երկրների հետ ՀՕՊ լրացուցիչ համակարգերի շուրջ. Զելենսկի


Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի Ազգային ժողովում, Փարիզ, 7 հունիսի, 2024թ.
Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի Ազգային ժողովում, Փարիզ, 7 հունիսի, 2024թ.

Կիևը պայմանավորվածություններ է ձեռք բերել արևմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։

«Գործընկերների հետ արդեն պայմանավորվածություններ կան Ուկրաինայի համար հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, և այդ լուծումներից մի քանիսը կգործեն ավելի արագ, իսկ որոշները կաշխատեն ավելի մոտ աշնանը», - ասել է նա:

Երեկ Զելենսկին Փարիզում բանակցել է ԱՄՆ նախագահի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ:

Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Գերմանիան դիտարկում է Ուկրաինա չորրորդ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ ուղարկելու հարցը, սակայն Բեռլինը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Բացի այդ, մեկ շաբաթ առաջ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, պնդել է, թե Իտալիան, ամենայն հավանականությամբ, երկրորդ հակաօդային պաշտպանության SAMP/T տեսակի համակարգը կուղարկի Ուկրաինա, այն այսօրվա դրությամբ տեղակայված է Քուվեյթում։

Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, թե Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող զենքը և ուկրաինացի զինվորականների պատրաստմանն աջակցելն, իբր, միայն երկարացնելու է հակամարտությունը և չի փոխելու իրավիճակը ռազմի դաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG