Մատչելիության հղումներ

Եթե ​​Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է, «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ալիևը նաև հայտարարել է, թե՝ «մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:

Երևանից դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարց» Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում չկա: Արձագանքելով Միրզոյանին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր՝ «Ադրբեջանի Սահմանադրությունն ու մյուս օրենսդրական ակտերը Հայաստանի ու հարևան այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չեն ներկայացնում։ Այդ իսկ պատճառով զուգահեռներ անցկացնելու փորձերն այս հարցում անընդունելի են»։

Բայրամովը պնդել էր՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG