Երերույքի 4-5-րդ դարերի բազիլիկ տաճարի ամրաշինական աշխատանքները մի քանի ամիս է մեկնարկել են:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 175 հազար դոլար է հատկացրել տաճարի որոշ հատվածներում՝ վերականգնողական, մնացած հատվածներում էլ՝ ամրաշինական աշխատանքների համար:
Նախ ուսումնասիրվել է եկեղեցու տեխնիկական վիճակը, և ճարտարապետների խումբը եզակի բազիլիկի հետագա քայքայումն ու փլուզումը կանխելու լուծումներ է գտել:
Միջազգային խումբ է աշխատել, որի կազմած նախագծով էլ իրականացվում են ամրաշինական աշխատանքները:
Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 20-ը:
Վաղ քրիստոնեական շրջանում կառուցված Երերույքի տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, նաև՝ Եվրոպայի ամենավտանգված 7 եկեղեցիների: Երերույքում մի քանի տարի հայ ու ֆրանսիացի հնագետների արշավախումբ է աշխատել, աշխատություններ են հրապարակվել:
Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.