Մատչելիության հղումներ

Պապիկյանը Պլովդիվում այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցահանդես, զրուցել Ռադևի հետ


Բուլղարիա - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցահանդեսում, Պլովդիվ, 5-ը հունիսի, 2024թ.
Բուլղարիա - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցահանդեսում, Պլովդիվ, 5-ը հունիսի, 2024թ.

Բուլղարիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:

Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը նաև կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG