Մատչելիության հղումներ

Արդեն մի քանի ամիս Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ չեն փոխանակում


Ուկրաինացի ռազմագերիները վերադառնում են հայրենիք, 8-ը փետրվարի, 2024թ.
Ուկրաինացի ռազմագերիները վերադառնում են հայրենիք, 8-ը փետրվարի, 2024թ.

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ արդեն մի քանի ամիս է Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ չեն փոխանակում «Կիևի մտացածին պահանջների» պատճառով։

«Ցավոք, մի քանի ամիս է դադարեցվել են փոխանակումները Ուկրաինայի պատճառով, որն անընդհատ նոր մտացածին պահանջներ է առաջ քաշում», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Մոսկալկովան՝ առանց հավելյալ մանրամասների։

Կիևը չի մեկնաբանել ՌԴ օմբուդսմենի պնդումները։

Կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, բանտարկյալների իրերի և նամակների հայելային փոխանակումն էր:

«Մենք երկխոսության մեջ ենք Ուկրաինայի օմբուդսմենի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ մենք ամեն օր հայելային այցեր ենք կատարում՝ Ուկրաինայի օմբուդսմենը՝ մեր ռազմագերիներին, ես՝ ուկրաինացի զինվորականներին», - ասել է Մոսկալկովան՝ հույս հայտնելով որ «մարդասիրական այդ միջանցքը» կշարունակի պահպանվել։

Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին անգամ ռազմագերիներ են փոխանակել փետրվարին ԱՄԷ-ի միջնորդությամբ՝ «100-ը 100-ի դիմաց» սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG