Մատչելիության հղումներ

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն՝ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր


Ֆրանսիա - Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակով, Կանն, 25-ը մայիսի, 2024թ.
Ֆրանսիա - Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակով, Կանն, 25-ը մայիսի, 2024թ.

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, այսօր արժանացել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Ֆիլմը Բրուկլինի էրոտիկ պարուհու մասին է, որն ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ:

«Ոսկե արմավենու ճյուղը» Կաննի կինոփառատոնի ամենահեղինակավոր մրցանակն է: «Անորա»-ն նաև այս մրցանակը նվաճած առաջին ամերիկյան ֆիլմն է 2011 թվականին դրան արժանացած՝ Թերընս Մալիքի «Կյանքի ծառ» կինոնկարից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG