Մատչելիության հղումներ

Նոր Կալեդոնիայում տեղացի տղամարդ է սպանվել, զոհերի թիվը հասավ 7-ի


Ֆրանսիա - Բողոքի ցույց Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում, ապրիլ, 2024թ.
Ֆրանսիա - Բողոքի ցույց Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում, ապրիլ, 2024թ.

Ֆրանսիայի անդրծովյան տարածք խաղաղօվկիանոսյան արշիպելագ Նոր Կալեդոնիայից ֆրանսիացիների ու նորզելանդացիների խմբեր են հեռացել ուրբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանի կրակոցից 48-ամյա տեղացի տղամարդ է սպանվել։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ ոստիկանության սպան ատրճանակն օգտագործել է, երբ 15 հոգի հարձակվել են իր և գործընկերների վրա։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։

Այդպիսով՝ Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասավ 7-ի։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այցից մեկ օր անց։

Reuters-ը, վկայակոչելով տեղի աղբյուրները, հաղորդում է, որ երեկվա միջադեպից հետո Նոր Զելանդիայի ռազմաօդային ուժերի օդանավով մի խումբ ֆրանսիացիներ ու նորզելանդացիներ հեռացել են մայրաքաղաք Նումեայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG