Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի ԺՊ. «Ողբերգությունը չպետք է ազդի կառավարության բնականոն աշխատանքի վրա»


Թեհրանում նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահից հետո այսօր առաջին անգամ Իրանի կառավարության նիստ է հրավիրվել։ Այն նախագահել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։

«Տեղի ունեցածը լուրջ միջադեպ էր՝ տխուր և մտահոգիչ, սակայն պետական համակարգում որևէ մեկը չպետք է դադարեցնի աշխատանքը։ Հանուն մեր պետության որևէ դադար կամ ընդհատում չպետք է լինի։ Այս ողբերգական միջադեպը որևէ կերպ չի ազդի կառավարության բնականոն աշխատանքի վրա», - հայտարարել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG