Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Գյուղ տանող ճանապարհն այսօր էլ շարունակում է փակ մնալ
19։06
Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը երեկ մեկնարկել է, այն կբերվի միջազգային ստանդարտների, հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
17։29
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։
17։03
Տավուշի Կիրանց գյուղի մուտքի մոտ իրավիճակը լարվել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 14 քաղաքացու։
16։13
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, որ ոստիկանները թույլ չէին տալիս մտնել Կիրանց, հաջողվեց դա անել։ Կիրանցում նա հանդիպեց ու զրուցեց գյուղացիների հետ, ապա ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ հեռացավ։
13:30
Կիրանցի խանութներում մատակարարումների խնդիր կա, հաց բերող մեքենային նույնպես չեն թույլատրել գյուղ մտնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը ևս հասել են Կիրանցի մոտ, սակայն գյուղ մտնել չեն կարողանում:
11:16
Զուգահեռ մեկնարկում են այլընտրանքային ճանապարհի աշխատանքները: Այժմ Աճարկուտ բարձրացող հատվածում տրակտոր է աշխատում:
10:45
Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:
10:15
Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, «Ազատությանը» հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասնել գյուղ։
Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված, կային նաև ոստիկանության զորքերի ավտոբուսներ: