Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը, որի դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերը երկրում չեն մարում։

Օրենքին ընդդիմացող նախագահի այդ քայլը, սակայն, խորհրդանշական բնույթ է կրում․ օրենքը նախաձեռնած «Վրացական երազանք» կուսակցությունն ունի բավարար թվով ձայներ նաև այդ խոչընդոտը հաղթահարելու համար։

Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է՝ վիճահարույց օրենքն «իր էությամբ և ոգով ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին, հետևաբար այն խոչընդոտ է մեր եվրոպական ճանապարհին»։

Վրաստանի նախագահը վերստին պնդել է՝ իշխող ուժը պետք է չեղարկի օրենքը։

Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG