Մատչելիության հղումներ

ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին․ ԱԽ քարտուղար


Ռուս սահմանապահները Ներքին Հանդում, մայիս, 2024թ․
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում, մայիս, 2024թ․

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, նաև որ ռուս սահմանապահները դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, մասնավորապես, Ներքին Հանդից, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի բազաներից, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Մոսկվան ընդունել է առաջարկը։

«Նրանք հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նույնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել են, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում», - ասաց Գրիգորյանը։

Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։

Գրիգորյանն ասաց՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG