Մատչելիության հղումներ

Զախարովա. Ռուսական կողմը չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան հերքում է պնդումները, թե ռուս սահմանապահները շփման գիծը լքում են հայ - ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակներում։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե ռուսական կողմը Երևանին առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել սահմանապահներին Հայաստանի տարածքից:

«Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների մայիսի 8-ի հանդիպման առնչությամբ բազմաթիվ տարատեսակ շահարկումներ եմ տեսնում։ Ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից, իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարել է Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում։

Ռուսաստանցի դիվանագետը նաև հերքել է այն պնդումները, որոնց համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս են բերվում հայ - ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին համաձայնագրի շրջանակում։

«Իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք շրջաններից», - ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG