Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները ժամանել են Վրաստան։
«Մենք վայրէջք կատարեցինք Վրաստանում։ Երբ դժվարին ժամանակներ են, կարող ես հույսդ ընկերներիդ վրա դնել», - X-ում գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան և կից լուսանկար հրապարակել։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ևս գրառում է կատարել X-ում՝ տեղեկացնելով, որ ժամանել է Թբիլիսի։
«Այստեղ ևս մեկ պայքար է հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի», - գրել է Լանդսբերգիսը։
Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։