Մատչելիության հղումներ

ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել


Ոստիկանությունը բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, Երևան, 14-ը մայիսի, 2024թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, Երևան, 14-ը մայիսի, 2024թ.

Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին նաև, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։ Առավոտյան հաղորդվում էր 38 բերման ենթարկվածների մասին:

Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակից էր բերման ենթարկվել, երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG