Մատչելիության հղումներ

Ալմաթիում մեկնարկեց Միրզոյան - Բայրամով հանդիպումը


Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները, 10-ը մայիսի, 2024թ․
Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները, 10-ը մայիսի, 2024թ․

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կքննարկեն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։

Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։

Երկկողմ հանդիպմանն ընդառաջ կողմերին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն, 10-ը մայիսի, 2024թ․
Երկկողմ հանդիպմանն ընդառաջ կողմերին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն, 10-ը մայիսի, 2024թ․

Նախքան երկկողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն են հանդիպել։

Պատվիրակությունների հանդիպումը Ալմաթիում, 10-ը մայիսի, 2024թ․
Պատվիրակությունների հանդիպումը Ալմաթիում, 10-ը մայիսի, 2024թ․

Նշելով, որ թեև հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիում, սակայն ղազախական կողմը միջնորդի դեր չի խաղում, Բաքուն ընդգծում է հայ - ադրբեջանական բանակցությունները բացառապես առանց միջնորդի անցկացնելու կարևորությունը:

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG