Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հաստատել է՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները համաձայնել են, որ ռուսական զինվորականներն ու սահմանապահները դուրս են գալու Հայաստանի որոշ մարզերից։
«Իսկապես, կապված պայմանների փոփոխության հետ՝ Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը», - պետական РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, հավելելով, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի սահմանին։
Երեկ երեկոյան Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը մոտավորապես մեկ ժամ է տևել։