Ռուսական կողմը հայտնում է, որ երկուշաբթի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Բելգորոդի մարզում հարվածել են «Ագրո-Բելոգորյե» ընկերության ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հաղորդելով այս մասին՝ ընկերությունը տեղեկացնում է, որ զոհված և տուժած աշխատակիցների ընտանիքներին դրամական օգնություն կցուցաբերվի։
Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Բելգորոդի մարզում 40 մարդ է վիրավորվել, որոնցից 30-ը, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել է։ Նա հայտնել էր 6 զոհի մասին։