Մատչելիության հղումներ

«Ձեզ խելոք պահեք, զղջացեք». Բագրատ սրբազանը՝ իշխանություններին


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի։

Պատարագից հետո նրանք կշարունակեն երեկ մեկնարկած քայլերթը դեպի մայրաքաղաք։

«Այս երթը տալու է մեզ մեկ բան՝ պատիվ և հայրենիք», - Հաղարծին վանքի զանգակատանը ելույթով հանդես գալով՝ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ձեզ խելոք պահեք, ձեզ պարզապես խելոք պահեղ, զղջացեք, ապաշխարեք, ինքնաքննեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից, այն բոլոր մեղքերից, որոնք առնչվում են ձեր հոգուն, մարմնին և մտքին», - առանց անուններ տալու նշեց նա՝ ըստ էության, դիմելով իշխանությանը։

Երեկ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է, որ ժողովրդի հետ պիտի գնա Երևան ու պատասխաններ պահանջի, նաև պահանջ ձևակերպի՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Քաղաքական ուժերից երթին մասնակցում են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցություն առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Այս շաբաթ անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։

«Այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։

Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով», - Հանրային ՀԸ եթերում ասել էր նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG