Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ խաղաղության գագաթնաժողովն անցկացվելու է շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում, որին բոլոր աշխարհամասերից առաջնորդներ են մասնակցելու։
«Գագաթնաժողովը երկխոսության հարթակ կլինի Ուկրաինայի համար համապարփակ, արդարացի և երկարատև խաղաղության հասնելու ուղիների շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համաձայն», - նշված է հայտարարությունում։
Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չէ։ Ռուսական կողմը բազմիցս ասել է, որ առանց իր մասնակցության քննարկումները որևէ նշանակություն չեն կարող ունենալ։