Մատչելիության հղումներ

Բայրամովն իտալացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը


Բայրամով-Մյուլեի հանդիպում Բաքվում, 1-ը մայիսի, 2024թ․
Բայրամով-Մյուլեի հանդիպում Բաքվում, 1-ը մայիսի, 2024թ․

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Ջորջիո Մյուլեի հետ Բաքվում քննարկել է հակամարտությունից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ջորջիո Մյուլեն Բաքվում է՝ մասնակցելու Միջմշակութային երկխոսության VI ֆորումին։

Բայրամովը Մյուլեին մանրամասն տեղեկացրել է «տարածաշրջանում տիրող իրավիճակի, ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանում ականների խնդրի մասին»։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ, մասնավորապես, տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։

Եվրամիության անդամ Իտալիան համարվում է Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հիմնական գնորդը։ Իտալիան նաև ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից է։ 2023-ի ամռանը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում, որը տեղի է ունենում Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում։

XS
SM
MD
LG