Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլին չորս ամսով կալանավորվել է


Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլին չորս ամսով կալանավորվել է. Բաքվի Խաթաիի շրջանային դատարանը երեքշաբթի օրը բավարարել է ադրբեջանական դատախազության հայցը՝ որպես խափանման միջոց ընտրելով քառամսյա կալանքը։

Բաքվում գործող «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական ուսուցման» կենտրոնի ղեկավար Մամեդլին անցնում է Abzas Media կայքի դեմ հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրում են մաքսանենգության համար։ Մամեդլիի փաստաբանները հայտարարել են, որ իրավապաշտպանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG