ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ապրիլի 30-ին դիմել է ԱՄՆ-ի գործընկերներին՝ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցելու համար:
«Կան երկրներ, որոնք ունեն Patriots, և այն, ինչ մենք անում ենք, այն է, որ շարունակում ենք ներգրավել այդ երկրներին», - ասել Օսթինը Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովին:
ԱՄՆ Պաշտպանության նախարարը չի բացահայտել, թե որոնք են այդ երկրները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամներին ասել է, որ իր երկրին անհրաժեշտ է առնվազն յոթ լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ՝ ռուսական օդային հարվածներին դիմակայելու համար։
Օսթինը հանձնաժողովին ասել է, որ ամեն շաբաթ խոսում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ և «նա լավ տեղյակ է, թե ինչ ենք անում, ինչպես ենք մենք ներգրավում այլ երկրներին՝ լրացուցիչ հնարավորություններ փնտրելով ամբողջ աշխարհում»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը, որը ամերիկյան Սենատը նախօրեին էր հաստատել էր։
Ըստ այդմ՝ 61 միլիարդ կտրամադրվի Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու համար: