23:45
Առանց պետհամարանիշի մեքենան դուրս է եկել Կիրանցի հատվածից:
Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։
21։23
Բագրատ սրբազան Գալստանյանը հորդորեց ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար: Ավելի վաղ նա արձանագրել էր, որ մեքենայի մեջ գտնված մարդը/մարդիկ հեռացել են։
21։21
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս ասաց, որ մարդիկ այլևս այդ մեքենայի մեջ չեն։
«Ուղերձը ստացել եք դուք՝ այն անվստահությունը, որ դուք ունեցել եք, մենք ունեցել ենք, ևս մեկ անգամ հաստատվել է։ Դա ամենակարևորն է, բայց դուք ձեր հայրենիքի, ձեր օջախի տերն եք 100 տոկոսով», - ասաց նա։
21։00
Իրավիճակը լարվեց
Կիրանցում (Տավուշ) ոստիկանության զորքերը, սևբերետավորները ուժի գործադրմամբ փորձում են բացել ճանապարհը։ Ճանապարհն արդեն օրեր շարունակ փակած բնակիչներն արգելափակել են այստեղ մոտ երկու ժամ առաջ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում ըստ տեղացիների կասկածների՝ քարտեզագիրներ են։
Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։
Հավաքվածները, սակայն, պնդում են, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմեցին, որ մինչև այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացան։
Այլ մեքենաների ելքը նույնպես փակ է այս պահին։