Մատչելիության հղումներ

Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է ևս 8 սահմանային սյուն


Լուսանկարում՝ սահմանին տեղադրված առաջին սյունը
Լուսանկարում՝ սահմանին տեղադրված առաջին սյունը

Հայ-ադրբեջանական սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը, ըստ Հայաստանի կառավարության, կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են, հավելում է հայկական կողմը։

Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։

«Ազատության» թղթակիցը Տավուշի մարզից փոխանցում է, որ, մասնավորապես, Կիրանցի կամուրջի մոտակայքում սահմանազատման աշխատանքներ չեն երևում։

Ավելի վաղ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG