Մատչելիության հղումներ

«Հավատում եմ, որ Ադրբեջանը և Հայաստանն այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրեն»․ Շոլց


Իլհամ Ալիևը և Օլաֆ Շոլցը, Բեռլին, 26 ապրիլի, 2024թ.
Իլհամ Ալիևը և Օլաֆ Շոլցը, Բեռլին, 26 ապրիլի, 2024թ.

Հավատում ենք, որ Ադրբեջանը և Հայաստանն այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրեն, այսօր Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Տեղեկացնելով, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը՝ Գերմանիայի կանցլերը, մասնավորապես ասել է․ - «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն»։

Շոլցը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը՝ շեշտելով․ - «Հավատում է այս տարի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը Շոլցի նախաձեռնությամբ վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ Ալիևն ասել է, որ հաջորդ հանդիպումը ծրագրվում է Ղազախստանում։

«Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Ալիևը երեկ ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG