Ըստ հայկական կողմի հրապարակած քարտեզի, սահմանազատուըմից հետո հայ-ադրբեջանական սահմանը Կիրանց մտնող կամուրջի մոտ գտնվող մթերային խանութի անմիջապես կողքով է անցնելու:
Տարածքում նաև ավտոլվացման կետ, բնակելի տներ կան, որոնցից մի քանիսը ևս անցնելու են Ադրբեջանին: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ «Ազատություն»-ը զրուցել է Կիրանցի բնակիչների, այդ թվում՝ Ադրբեջանին անցնող տներից մեկի տիրոջ հետ։
Տեսանյութը և քարտեզը՝ ստորև.