Մատչելիության հղումներ

Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ն կթիրախավորի դրանք․ Ռյաբկով


ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտները Լեհաստանում մշտապես տեղակայվելու պարագայում Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝շեշտելով՝ «ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը կրում է զուտ ապակայունացնող բնույթ»:

«Ուստի բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հիմա ոգևորությամբ քննարկում են նման սխեմա Լեհաստանում և արտերկրում, պետք է հասկանան, որ այս ուղղությամբ տեղաշարժերը Լեհաստանի անվտանգությունը չեն բարձրացնելու, իսկ մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն թիրախում», - ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Fakt-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները բազմիցս Միացյալ Նահանգների հետ քննարկել են ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրի շրջանակներում հանրապետությունում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում նման պատրաստակամություն հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG