Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 10 հոգի, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Թե ինչ կարգավիճակ ունեն նրանք, հայտնի չէ։
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։