Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։
Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մարդիկ մի քանի օր է՝ այստեղ են գիշերում։
Այս գիշերը ևս պատրաստվում են այստեղ անցկացնել։
Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամուրջի հատվածն է, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Հիմա սահմանազատման գործընթացը Ոսկեպար-Բաղանիսի հատվածում է, և արդեն երկրորդ փուլով կսկսվի Կիրանցի հատվածում։
Բնակիչները պնդում են, որ այս տեսքով սահմանազատում իրականացնելը միակողմանի զիջում է։