Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այցելել են Լեհաստանում տեղակայված ռազմակայան։ Ռիշի Սունակը ողջունել է զինվորականներին։
Նախօրեին Տուսկն ասել է, որ Բրիտանիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Լեհաստան կատարվում է երկրի անվտանգային դիրքերը Եվրոպայում ամրապնդելու շրջանակում։
Անցած դեկտեմբերին իշխանության եկած Դոնալդ Տուսկի արևմտամետ կառավարությունը խոստացել է բարելավել Վարշավայի դիրքերը Եվրամիությունում և հարաբերությունները արևմտյան կառավարությունների հետ։