Մատչելիության հղումներ

Սունակը կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման մասին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեքշաբթի օրը Լեհաստան կատարած այցի ժամանակ կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության 500 միլիոն ֆունտ ստեռլինգով (617 միլիոն դոլար) ավելացման մասին, հայտնում է Reuters-ը։

Սունակը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը Ռուսաստանի «դաժան նկրտումներից կենսական նշանակություն ունի մեր անվտանգության և ամբողջ Եվրոպայի համար»:

«Եթե Պուտինին թույլ տրվի հաջողության հասնել ագրեսիայի այս պատերազմում, նա կանգ չի առնի Լեհաստանի սահմանին», - ասվում է Սունակի հայտարարության մեջ:

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խիզախորեն կռվել, բայց նրանք մեր աջակցության կարիքն ունեն, և նրանք դրա կարիքն ունեն հիմա», - հավելել է նա։

Ըստ այդ հայտարարության՝ Մեծ Բրիտանիան նաև կուղարկի սարքավորումների իր ամենամեծ փաթեթը՝ 1600 հարվածային և հակաօդային պաշտպանության հրթիռներ, մոտ 4 միլիոն փամփուշտ փոքր զենքի զինամթերք և այլն։

Մոտ կես տարի տևած վեճերից հետո անցած շաբաթավերջին նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարից ավելի օգնության Սպիտակ տան առաջարկը, այսօր այն քվեարկության է դրվելու Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG