Կիրանց-Ոսկեպար Ճանապարհը շարունակում է փակ մնալ, գիշերը Կիրանցի վարչական ղեկավարն այստեղ է եկել, պատասխանը, սակայն, հավաքվածներին չի գոհացրել։
Գիշերն այստեղ անցկացրած մարդկանց խոսքով՝ Շահինյանն ասել է՝ ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես հայտարարվել է:
Ապրիլի 21-ին Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Բնակիչները շեշտել են՝ ակցիաները շարունակական են լինելու։
Ուրբաթ երեկոյան հաղորդվեց, որ Հայաստանը ու Արդբեջանը նախնական պայմանավորվել են Տավուշ-Ղազախի սահմանամերձ հատվածներից մի քանիսում սահմանազատման մասին:
Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։