Մատչելիության հղումներ

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին. Կլաարը՝ Փաշինյանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Կլաարին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:

Այսօր Կլաարին ընդունել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և տարածաշրջանայի զարգացումներին առնչվող հարցեր։

Արդյոք Երևանից հետո Կլաարը Բաքու կգնա, դեռ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG