Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երևան։
Այսօր նրան ընդունել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և տարածաշրջանայի զարգացումներին առնչվող հարցեր։
Երևանն ու Բաքուն ապրիլի 19-ին հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Եվրամիության հատուկ բանագնացն արձագանքել էր՝ նշելով, թե «հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ»։
Նա շեշտել էր, որ Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին։
Արդյոք Երևանից հետո Կլաարը Բաքու կգնա, դեռ հայտնի չէ։